News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը Գերմանիայի վերականգնման վարկերի բանկից 820 հազ. եվրո դրամաշնորհ կստանա՝ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման փորձագիտական ծառայություններ ստանալու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

400 կՎ լարման Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը  Հայաստանի համար դիտարկվում է որպես հնարավորություն Վրաստանի էներգետիկ համակարգի միջոցով Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ մասնակից պետությունների հետ սինխրոն աշխատանք ձեւավորելու եւ տարածաշրջանային մյուս եւ ԵՄ երկրների հետ էլեկտրաէներգետիկ կապեր զարգացնելու համար:

2012թ. Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել տրամադրել 75մլն եվրո լրացուցիչ վարկ 220/400/500 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի  կառուցման, անհրաժեշտ ենթակայանների վերականգնման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի ասինխրոն սխեմայով զուգահեռ աշխատանքի ապահովման նպատակով հաստատուն հոսանքի ներդիրի կառուցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ