News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռուսական ռազմաբազաներին հողատարածքները պետք է հատկացնել վճարովի հիմունքներով: Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Մենք մեր ապրանքն անվճար տալիս ենք, իսկ իրենց ապրանքի գինը բարձրացնում են, դա մեր արտաքին դիվանագիտության ձախողումն է, հանրապետական կուսակցության ապաշնորհ քաղաքականությունը»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Հայաստանը միանձնյա չի կարող ներկրվող գազի սակագին սահմանել, սակայն մայիսի 23-ին ԱԺ-ում տեղի կունենա քննարկում՝ գազի սակագնի մասին: Դրան կմասնակցեն ՀՀ վարչապետը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հ. Աբրահամյանը անջատել տվեց Զ. Փոստանջյանի խոսափողը, երբ նա փորձում էր քաղաքացիներին բողոքի ակցիայի հրավիրել խորհրդարանի մուտքի մոտ՝ ընդդեմ գազի սակագնի թանկացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ