News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լիբանանի երկրորդ մեծ քաղաքում` Տրիպոլիում տեղի ուենցած բախումներն ու անկարգությունները որեւէ կերպ չեն ազդել մայրաքաղաք Բեյրութի եւ մյուս շրջանների վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը:

Նրա խոսքով, իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ միջադեպերը կարող են կրկնվել, սակայն դրանք սահմանափակ են ազդեցության իմաստով: «Ներկայումս Տրիպոլի քաղաքում իրավիճակը բավական հանգիստ է: Մենք այնտեղ եկեղեցի ունենք, դպրոց, փոքրաթիվ համայնք, փառք Աստծո, նրանց վտանգի տակ չեն»,- ասել է Քանդահարյանը:

Նա նկատել է, որ թեեւ անվտանգության առումով Տրիպոլիի իրադարձությունները չեն ազդել Բեյրութում իրավիճակի վրա, սակայն երկրում քաղաքական առուոմվ թեժ է: «Մշակվում է ընտրական օրենսդրությունը, որի շուրջ պետք է համաձայնություն կայանա: Այդ օրինագծի հիման վրա կազմակերպվելու են խորհրդարանական ընտրությունները»,- ասելէ  Շահան Քանդահարյանը:

Հիշեցնենք, որ սուննիների եւ ալավիների բախումները տեղի էին ունեցել կիրակի գիշրը: Դա տեղի էր ունեցել, երբ երկրի հարավում «Այն ալ-Հելվա» փախստականների ճամբարում  «Ֆաթհ» խմբավորման եւ իսլամական Ջունուդ-աշ-Շամ» խմբավորման միջեւ բախման հետեւանքով մարդ էր զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ