News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մայիսի 21-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը:

Դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Կուբայի Պետական խորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի ջերմ ողջույններն ու Կուբայի ժողովրդի ջերմ ու հարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կայուն զարգացում կունենան եւ որակական նոր մակարդակի կբարձրանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ