News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին` գլխավորությամբ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի:

Ողջունելով հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Գարեգին Բ-ն անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, ընդգծել է, որ հիմնադրամի ծառայությունը` կոչված Հայրենիքի կյանքի առաջընթացին ու բարօրությանը, մեծ հանձնառություն ու հետեւողական աշխատանք է պահանջում:

Զրույցի ընթացքում նա կարեւորել է Հայ Եկեղեցու առավել չափով ներգրավվածությունը հիմնադրամի աշխատանքներում, ինչը կնպաստի նաեւ ազգային ինքնագիտակցության կերտմանն ու ազգային ոգու արթնացմանը: Վերջում Գարեգին Բ-ն արդյունավոր գործունեություն է մաղթել հիմնադրամին:          Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը պատասխանել է նաեւ ներկաներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայիս վիճակին ու գործունեությանը տարբեր ոլորտներում, Սիրիայի հայ համայնքին եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերված օգնությանը, ինչպես նաեւ ներեկեղեցական եւ միջեկեղեցական տարբեր խնդիրներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ