News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը, մայիսի 18-20-ին, Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Հունան Պողոսյանը փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքները եւ հրավերը` կարեւորել է երկու հարեւան երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը:

Հունան Պողոսյանը եւ Իրակլի Գարիբաշվիլին քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու գերատեսչությունների համագործակցության առավել ճկուն ձեւեր կիրառելու եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները` նշելով, որ ընդգրկուն համագործակցության շնորհիվ առավել դյուրին կդառնա հանցաշխարհի մարտահրավերներին դիմագրավելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ