News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ցարնաեւներին ձերբակալած ՀԴԲ-ի գործակալները զոհվել են առեղծվածային հանգամանքներում. նրանք ծովային զորավարժությունների ժամանակ ընկել են ուղղաթիռից:

Մայիսի 17-ին զորավարժությունների ընթացքում զոհվել են ՀԴԲ-ի երկու գործակալներ, հայտնել է ՀԴԲ-ի մամուլի ծառայությունը: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ հատուկ գործակալներ Քրիսթոֆեր Լորեկը եւ Սթիվեն Շոուն ընկել են ուղղաթիռից՝ բարդ վարժության կատարման ժամանակ, գրում է Life News-ը:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ գործակալներն օվկիանոս են ընկել 75 ոտնաչափ բարձրությունից (23 մ): Դրանից հետո ուղղաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Չի բացառվում, որ ողբերգության պատճառը եղանակային վատ պայմանները լինեին, գրում է USA Today-ը: Սակայն փորձագետները նաեւ չեն բացառում տեխնիկական անսարքության վարկածը, հաղորդում է vesti.ru-ն:

Նահանգի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ներկայացուցիչ Գլեն Մաքբրայդը հայտնել է, որ գործակալների մահվան պատճառների քննությունը կարող է տեւել ամիսներ:

Գործակալներ Լորեկը եւ Շոուն ՀԴԲ հակաահաբեկչական վերնախավային ստորաբաժանման անդամներ էին, հենց նրանք էին վերացրել Թամերլան Ցարնաեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ