News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Նալբադյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշեց, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր փոխանակեցին հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։

Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը՝ ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ