News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը ամեն տարի մայիսի 28-ին այցելում է Սարդարապատ հուշահամալիր: Այս մասին Սարդարապատ հուշահամալիրում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը: Նա շեշտեց, որ «ամեն անգամ այստեղ այցելելով ուժ է ստանում մեր հետագա հաղթանակները կերտելու համար»:

ՊԲ ղեկավարի խոսքով` սա մեր հազարամյա տարիների ցանկալի ամիսներից մեկն է, որի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը կերտեց:

«Ինչպես առաջին հանրապետուայն հռչակումը տեղի ունեցավ մայիսին Սարդարապատաի ճակատամարտով, այնպես էլ մեր պապերի բերած հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում, Շուշիի ազատագրումով, բանակի կերտումով մենք ստեղծեցինք նոր հանրապետություն` Արցախի հանրապետությունը: Այս ամիսը շատ կարեւոր է մեր ժողովրդի համար, քանի որ մեր ժողովուրդը իր հաղթանակները կերտելէ մարտի դաշտում»,- նշեց Մովսես Հակոբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ