News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մանսավորապես, ասվում է. «Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի եւ հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի: Հանրապետության տոնը քաջալերության, միասնության եւ համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ եւ զորացնի մեր ժողովրդին` ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը եւ իրագործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը:

Այսօր, ինչպես մայիսյան հերոսամարտի օրերին, մեր սրտերում թող հնչեն հայոց եկեղեցիների զանգերը` կոչելով ամենքիս աստվածպաշտության, հայրենանվեր ծառայության, եղբայրասիրությամբ ազնիվ ու քաջարի գործերի:

Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղոթում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի Հայոց մեր երկիրը եւ Իր առատ շնորհներով բարեզարդի հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր զավակների կյանքը այսօր եւ հավիտյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ