News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-31-ին Երեւանում անցկացվում է ԱՊՀ Հիդրոօդերեւութաբանության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՄԽ) «Քաղաքացիական ավիացիայի օդերեւութաբանական սպասարկում» աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը կազմակերպվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) արեւելաեվրոպական երկրների աշխատախմբի հետ համատեղ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության նպատակն է քննարկել ավիաօդերեւութաբանության բնագավառում հետագա անելիքները, ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության միջոցով գտնել ոլորտում առաջացած խնդիրների լուծման ուղիները:

Քննարկումներին մասնակցում է 15 փորձագետ` Հայաստանից Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Լիտվայից:

Խորհրդակցության բացմանը ներկա էին ԱՊՀ Հիդրոօդերեւութաբանության Միջպետական Խորհրդի անդամ, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ԱՊՀ ՀՄԽ «Քաղաքացիական ավիացիայի օդերեւութաբանական սպասարկում» աշխատանքային խմբի ղեկավար Մ. Պետրովան եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աշխատախմբի ղեկավար Ն. Գելովանին:

Մասնակիցների քննարկմանն են ներկայացվել մեկ տասնյակից ավելի հարցեր` ԱՊՀ անդամ-պետությունների օդանավակայանների տարածքում եղանակի կանխատեսումների գնահատման միասնական մոտեցումների մշակման, եվրոպական եւ միջինասիական տարածաշրջանում ցածր բարձրությունների վրա կատարվող թռիչքների օդերեւութաբանական սպասարկման կատարելագործման, Քաղաքացիական միջազգային օդանավարկության մասին կոնվենցիայում առաջարկվող փորձի եւ չափորոշիչների ներդրման, քաղավիացիայի ավիաօդերեւութաբանական սպասարկման ոլորտում որակի կառավարման համակարգի ներդրման եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ:

Քննարկվող թեմաներով նախապատրաստվելու են համապատասխան որոշումների նախագծեր, որոնք կներկայացվեն այս տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք ԱՊՀ Հիդրոօդերեւութաբանության միջպետական խորհրդի 25-րդ նստաշրջանի քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ