News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելել է համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Տաճարում արքայազնին ողջունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա արքայազնին ներկայացրել է Հայոց Եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կեանքում եւ կարեւոր դերակատարությունն ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում:

Գարեգին Բ-ն նաեւ անդրադարձել է միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ առկա համագործակցությունը:

Այնուհետեւ Կաթողիկոսը եւ արքայազն Չարլզն այցելել են Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացել է Հայ Եկեղեցու կողմից պահպանվող հոգեւոր եւ մշակութային արժեքներին:

Վեհափառ Հայրապետը եւ Ուելսի արքայազնը միասին շրջել են նաեւ Մայր Աթոռի տարածքում, այցելել Սբ Վարդան եւ Սբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունէությունը:

Ուելսի արքայազն Չարլզն եղել է նաեւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա էին նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները, տիար Արմեն Սարգսյանը, տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանները:

Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզը եղել է նաեւ մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում եւ Ս. Հռիփսիմե վանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ