News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարության ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

Քննարկվել են համագործակցության մի շարք օրակարգային հարցեր, որից հետո ստորագրվել են ԱՊՀ համագործակցության տարբեր համաձայնագրեր:  Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են մինչեւ 2020 թվականն ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2012 թվականին իրականացված միջոցառումները:

Ստորագրվել են ԱՊՀ երկրների միջեւ ԱՊՀ ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտներում ԱՊՀ երկրների գործողությունների համակարգման, ինչպես նաեւ բնապահպանության ու պաշտոնական վիճակագրության բնագավառներում համագործակցության համաձայնագրեր եւ այլ փաստաթղթեր:       

Ռուսաստանի Դաշնության առաջարկով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի նոյեմբերի 20-ին` Ռուսաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ