News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ես չեմ պատրաստվում եզրակացություններ անել Երեւանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ դիտորդների հետեւությունների մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Հիշեցնենք, որ Երեւանում տեղի է ունեցել է ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստը:

Մեկնաբանելով ընտրությունների կեղծված լինելու մասին ընդդիմության պնդումները, ԵԽԽՎ ղեկավարը նշել է, որ միջազգային դիտորդները չեն կիսում այդ կարծիքը:

Նա նշել է, որ ըստ դիտորդների, ընտրությունները Հայաստանում լավ են անցել: «Խորհրդարանում կա մեծամասնություն եւ ընդդիմություն, ինչպես այլ երկրների խորհրդարաններում: Դա այն է, որն անվանում են ժողովրդավարություն»,-հավելել է Մինյոնը:

ԵԽԽՎ նախագահը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր եւ չէր կարելի սպասել, որ Հայաստանը շատ արագ ամբողջապես կհամապատասխանի ԵՄ չափանիշներին: «Պետք է Հայաստանի կառավարությանը ժամանակ տալ, որը նրան պետք է բարեփոխումներ իրականացնելու համար»,-ընդգծել է նա:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ