News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը  հանգամանալից քննարկվել են Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին առնչվող մի շարք հարցեր, այդ համատեքստում ԵԽ Նախարարների կոմիտեի եւ ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով նախորդ օրերին Երեւանում կայացած ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի նիստերին՝ Ժան-Կլոդ Մինյոնը նշել է, որ դրանք կազմակերպված էին բարձր մակարդակով եւ առաձնանում էին բովանդակային քննարկումներով եւ արդյունավետությամբ:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ու ԵԽԽՎ ղեկավարը մտքեր են փոխանակել ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու խոսքի ազատության ապահովման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ