News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Սյունիքի մարզ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ծանոթացել նրա աշխատանքներին:

Նույն օրը երկրի ղեկավարը Կապան մարզկենտրոնում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին:

Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է տեղի կաթի եւ մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ եւ ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենա նաեւ Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Տաթեւի վանական համալիր:

Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԼՂՀ պաշտոնյաներ, Սյունիքի մարզի տարբեր կառույցների ղեկավարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ