News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ աղջիկները իսրայելցի զինվորներին «ոչ վայել վարք» են դրսեւորել...Իսրայելի բանակի կին զինծառայողները համացանցում կիսամերկ լուսանկարներ են տեղադրել: Ըստ հրամատարության անցկացրած քննության` կանայք լուսանկարվել են ներքնազգեստի եւ զինվորական  հագուստի համադրմամբ, իսկ լուսանկարները տեղադրել  Facebook-ում:

Խայտառակված կին զինծառայողներին նկատողություն է տրվել, հաղորդում է Fox News-ը: Ըստ Իսրայելի Walla գործակալության տվյալների` միջադեպի մասնակից կանայք նորակոչիկներ են, որոնք ծառայում են Իսրայելի հարավի ռազմակայանում:  Լուսանկարներից մեկում հինգ աղջիկները զորամասում են, ընդ որում՝ նրանց  հագին միայն պաշտպանիչ սաղավարտներ են եւ փոքր քանակով մարտական սպառազինություն, գրում է NEWSru.com-ը:

Հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ աղջիկները իսրայելցի զինվորներին «ոչ վայել վարք» են դրսեւորել, այդ պատճառով էլ իրենք որոշել են պատժել նրանց:  Չի ճշտվում, թե ինչ պատժի են աղջիկները ենթարկվել: Չեն հրապարկվում նաեւ  աղջիկների ազգանունները:  Նշվում է, որ կայանում դասախոսություններ են անցկացվում, որոնք ուղղված են զինվորներին նման սխալների կրկնությունից զերծ պահելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ