News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ղեկավարությունը կողջունի Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը: Այդ մասին մայիսի 3-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Հարցին, թե ինչ է ենթադրում Մինսկում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մատնանշած հուշագիրը, դեսպանը պատասխանել է, թե չի կարող պատասխանել այդ հարցին: «Բայց կարող եմ ասել, որ բանակցային գործընթաց է գնում: Ամեն ինչ այդքան հեշտ չէ, հարկավոր է համապատասխանեցնել օրենսդրությունը այս կամ այն ձեւաչափով միանալու համար, քանի որ ձեւաչափը եւս հստակեցված չէ: Դա կարող է լինել անդամություն, կարող է լինել ասոցացիա կամ գործընկերություն»,- նկատել է դեսպանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ