News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր զինվորական հոսպիտալ տեսակցելու ԼՂ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին, հոսպիտալից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Նախարարն այցելել է ոչ միայն Արտակ Բուդաղյանին, այլեւ հոսպիտալում գտնվող մյուս զինծառայողներին, այդ թվում Տավուշի մարզի զորամասում միջադեպից տուժած զինծառայող Հրաչիկ Սարգսյանին:

Հանդիպումից հետո պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախարարը Հայաստանում չէր  եւ վերադառնալուն պես այցելել է Արտակ Բուդաղյանին, հետաքրքրվել որպիսությամբ, զրուցել բժիշկների հետ նրա առողջական վիճակի մասին, ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել ամեն ինչում նրանց  սատարելու:

Նախարարը կարճ առանձնազրույց է ունեցել Արտակ Բուդաղյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ