News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինները «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցարզրույցում պատմել են, որ ամուսնալուծվել են: «Սա մեր ընդհանուր որոշումն էր, մեր ամուսնությունն ավարտված է»,-ասել է Լյուդմիլա Պուտինան: Նախկին ամուսիններն այդ քայլ անվանել են «քաղաքակիրթ բաժանում»: «Մենք գրեթե չենք հանդիպում: Յուրքանչյուրս իր կյանքն ունի»,-ասել է Լյուդմիլա Պուտինան:

«Ես չեմ սիրում հանրային ուշադրության կենտրոնում լինել, եւ թռիչքներն էլ ինձ համար դժվար են: Մենք շատ ենք սիրում երեխաներին, հպարատնում ենք նրանցով, մշտապես տեսնվում ենք»,- պարզաբանել է նախկին առաջին տիկինը: Երեխաների մասին պատմելով` Վլադիմիր Պուտինն ասել է, որ նրանք «կրթությունն ստացել են Ռուսաստանում եւ մշտապես բնակվում են Ռուսաստանում»:«Մենք կմնանք որպես մտերիմներ: Ես շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ինձ մինչեւ հիմա աջակցում է»,- ընդգծել է Լյուդմիլա Պուտինան:

Իրենց որոշման մասին Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինները հայտնել են Կրեմլյան պալատում  «Էսմերալդա» ներկայացումը դիտելուց հետո:  Առաջին մասը դիտելուց հետո նրանք միասին հեռացել են դահլիճից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ