News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն դեպքում, երն բնական գազի սակագինն ավելանում է   13,9%-ով` 10 հազ. խմ-ից ավելի գազասպառող բաժանորդների համար, էլեկտրաէնեգրայի սակագինն ավելի շատ է բարձրանում`  26,7%-ով` ցերեկային,  40%-ով` գիշերային սպառման համար:

Իհարկե,  ՋԷԿ-ի համար օգտագործովող բնական գազի սակագնի թանկացումը միակ գործոնը չէ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այլ հիմնավորումներ եւս ներկայացնում է: Սակայն, այդուհանդերձ, այս էներգակրի կտրուկ աճն առնվազն զարմանք է առաջացնում:

Նշենք, որ անցած տարի արտադրված էլեկտրաէներգիայի 19,3%-ն արտահանվել է: Առավել  կոնկրետ, Իրան է արտահանվել գրեթե 1,6 մլրդ կվտ` 90,4 մլն դոլարի չափով:

Այսպիսով, առանց արտահանումը հաշվի առնելու, ՋԷԿ-ին բաժին է ընկնում սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի 28,1%-ը, ՀԷԿ-երին` 36,2%-ը, ԱԷԿ-ին` 25,6-ը: Ավելի քիչ է հողմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը:
Անցած տարի արտադրված էներգիայից ամենաբարձր սակագինն ունեցել է Հրազդանի ՋԷԿ-ը` 49,46 դրամ կվ/ժամի համար` ներառյալ ԱԱՀ-ն: Ամենացածր սակագինն արձանագրել է ՀԷԿ-երի արտադրած էներգիան. Սեւան- հրազդանյան կասկադի ՀԷԿ-երինը` 5,47 դրամ, Որոտանի կասկադի ՀԷԿ-երինը` 5,74 դրամ: ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կազմել է  11,59 դրամ:

Թվում է, պետք է փակել Հրազդանի ՋԷԿ-ն ու շեշտը դնել հիդրոկայանների վրա: Սակայն, թեեւ Սեւան-հրազդանյան կասկադը պատկանում է  վերականգնվող էներգիայի ոլորտին, բայց պատկերն իրականում մի փոքր այլ է: Հայտնի է, որ  Սեւանից  ոռոգման նապատակով Հրազդան բաց թղնվող ջրի ծավալը վերահսկվում է  եւ պահանջում է խորհրդարանի թույլվությունը: Այլապես լճին կարող է վտանգ սպառնալ:

Քամու եւ արեւի էներգիան օգտագործելու կողմնակիցները մեկը մյուսի ետեւից նախագծեր են ներկայացնում, ըստ որոնց մեզ պայծառ ապագա է սպասվում: Սակայն նման խոշորամասշատբ նախագծերի  իրականցամման համար նույնքան խոշոր էլ գումարներ են անհրաժեշտ: Մոտավորապես գրեթե այնքան, որքան նոր ԱԷԿ-ի կառուցման համար:
Իսկ մեր անապահով քաղաքացիներին ոչ մի այլ բան չի մնում, քան խնայել ինչպես բնական գազը, այնպես էլ էլեկտրաէներգիան: Այսինքն, վերադառնալ նախնադարյան վիճակի:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ