News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում առաջարկվում է ուսման վարձի զեղչեր կիրառել անցյալ ամիս կարկտահարությունից տուժած համայնքների ուսանողների նկատմամբ:

«Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»,-ասել է նախարարն իր նամակում:

Հայաստանի Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից առավել տուժած 22 համայնքներն են. Արմավիր, Ալաշկերտ, Արեւիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ համայնքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ