News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չնայած մեր երկրում ամեն քայլափոխի դատապարտում են տրանսսեքսուալիստներին, նույնիսկ անցած տարի հրդեհեցին գեյերի ակումբը, ԱԺ որոշ պատգամավորներ էլ իրենց զզվանքը հայտնեցին այդպիսի մարդկանց նկատմամբ, այդուհանդերձ՝ Հայաստանում մինչեւ օրս ընդունված չէ սեռափոխության մասին օրենք, որը հնարավորություն կտա պլաստիկ վիրաբույժներին շտկել գոնե բնությունից հիվանդ ծնվածների արատն ու որոշակի չափով վերացնել տրանսսեքսուալիզմը։

Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Մինչդեռ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի եւ Գյումրիի նորաբաց բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանի փաստմամբ՝ հայ պլաստիկ վիրաբույժները տեխնիկապես պատրաստ են նման բարդ վիրահատությունների, ոչնչով չեն զիջում եվրոպացիներին։

«Առավոտ»-ի հետ զրույցում 12 տարվա պլաստիկ վիրաբույժն ասաց, որ իրենց չափից շատ են դիմում սեռափոխ լինելու խնդրանքով, բայց քանի որ դեռ չկա օրենք, իրենք հրաժարվում են հանձն առնել։

Ի դեպ, բժիշկները չեն կարող վիրահատել նաեւ այն պատճառով, որպեսզի հետագայում չառաջանան խնդիրներ՝ անձնագրի, անվանափոխության հետ կապված։ Փաստորեն օրենքը ոչ միայն սեռափոխվելու հնարավորություն պիտի տա, այլեւ կարգավորի տվյալ մարդու անվանափոխումը»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ