News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այլ երկրների, օրինակ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի բանակների համեմատությամբ, Հայաստանն զգալիորեն հետ է մնում բանակում կանանց թվաքանակով: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ղարաբաղյան ազատամարտի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Կոմանդոսի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերում ծառայող կանանց թիվն ընդամենը 1,5-2 տոկոս է կազմում, մինչդեռ երկրների մեծ մասում այդ ցուցանիշը շուրջ 10 տոկոս է:

«Զինվորական ծառայությունը դրական դեր է խաղում աղջիկների զարգացման գործում: Այդ մասին է վկայում միջազգային փորձը: Հայաստանում ժամանակակից ռազմական տեխնիկան աստիճանաբար զարգանում է եւ կանայք հրաշալի տիրապետում են այդ տեխնիկային»,-նշեց Արկադի տեր-Թադեւոսյանն՝ ընդգծելով, որ արցախյան պատերազմի ժամանակ մեր երկրի պաշտպանների շարքում շատ կանայք են եղել:

Կոմանդոսը նաեւ ընդգծեց, որ բանակի զարգացման գործում կանանց մասնակցությունը ավելի արդյունավետ կդարձնի «ուղեղային կենտրոնի» նախապատրաստությունը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ