News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Բոլորը գնում են Երեւան» ծրագրի շրջանակում մշակութային կապերի ամրապնդման եւ զբոսաշրջության զարգացման բնագավառներում քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանի եւ Օդեսայի քաղաքապետարանի մշակույթի եւ զբոսաշրջության բաժնի պետ Տատյանա Մարկովայի հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կամո Մովսեսյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորում է այլ քաղաքների հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, եւ 1995, նաեւ  2000 թվականներին Երեւանի ու Օդեսայի միջեւ կնքված եղբայրական կապերի հաստատման եւ ընդլայնման պայմանագրերը լավ հնարավորություն են մշակութային համատեղ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար:

Տատյանա Մարկովան իր հերթին նշել է, որ երկու քաղաքներն էլ հարուստ մշակույթ եւ շատ ընդհանրություններ ունեն: Նա համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ կնպաստի երկու քաղաքների զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փառատոների եւ համատեղ այլ միջոցառումների կազմակերպման, նաեւ աշխատանքային խմբերի փոխադարձ այցելություններով տեղում փորձի փոխանակման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ