News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայում այսօր՝ հունիսի 15-ին, տոնական արարողություն է տեղի ունենում՝ Եղիսաբեթ II-ի ծննդյան պաշտոնական օրվա առթիվ: Լոնդոնում տեղի է ունեցել հանդիսավոր զորահանդես, որին մասնակցել են ավելի քան հազար գվարդիականներ: 87-ամյա թագուհին անձամբ է մասնակցել զորահանդեսին, որն անցել է Լոնդոնի հեծելազոր-գվարդիայի մասնակցությամբ:

Արարողությանը չի կարողացել մասնակցել Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգ արքայազն Ֆիլիպը, քանի որ ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Թագուհուն ուղեկցել է նրա զարմիկ, Քենթի հերցոգ, արքայազն Էդվարդը:

Հատկանշական է, որ թագուհին իր փաստացի ծննդյան օրը նշում է ապրիլի 21-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ