News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ 2013թ. հունիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթանակի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական բարեկամությունը եւ բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության: 
Հարգարժան գործընկեր,

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երեւանում եւ Թեհրանում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման եւ Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, բարեփոխիչների ներկայացուցիչ հասան Ռոուհանին ձայների վերջնահաշվարկի արդյունքում ընտրվել է Իրանի նախագահ: Ընտրություններին մասնակցել են գրանցված 50 մլն ընտրողներից գրեթե 37 միլիոնը, մասնակցությունը կազմել է 72,7 տոկոս: Հասան Ռոուհանին հավաքել է 18,613 մլն ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ