News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աբխազիայով անցնող երկաթգիծը կարելի է գործարկել առանց Աբխազիայի վերջնական կարգավիճակը հստակեցնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Գեորգի Խուխաշվիլին: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է 2012-ին սկսված բանակցությունների շարունակումը, նա պատասխանել է, որ դրա համար ամենակարեւորը քաղաքական կամքի առկայությունն է:

Ինչ վերաբերում է նախագծում աբխազական կողմի շահերի ապահովմանը, Խուխաշվիլին ասել է. «Իհարկե, բանակցությունները վերսկսելու դեպքում քննարկման առարկա կդառնա նաեւ Աբխազիայի կարգավիճակի հարցը, սակայն կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս շրջանցել այդ հարցը: Հիմա ես դրանք չեմ նշի, միայն կասեմ, որ հարցերը լուծելու համար պետք է զրուցել»:
Սոչիից Աբխազիայի տարածքով Քութայիսի ձգվող երկաթուղու ապաշրջափակման նախաձեռնության մասին հարձրաձայնել է Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը՝ 2012-ի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո: Այդուհանդերձ, աբխազական կողմը հայտարարել է, որ տնտեսական դիվիդենտները (տեղի տնտեսագետները տարանցիկ շահույթը գնահատում են տարեկան 20-30 մլն դոլար) չպետք է վնասեն Աբխազիայի անկախությանը:

2013-ի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ երկաթուղու բացման հարցը: Դրանից հետո Պուտինն այդ հարցը քննարկել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ: Թեեւ նախագծի նկատմամբ վերաբերմունքը դրական է, սակայն երկաթուղու ապաշրջափակման որեւէ գրաֆիկ չի կազմվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ