News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, արդեն Իրանի նորընտիր նախագահ, Հասսան Ռոուհանին բավականին խիստ քննադատություն է հնչեցրել, հատկապես Ադրբեջանի հասցեին, հայտարարելով, որ այդ երկիրը սպառնալիք է հանդիսանում Իսլամական Հանրապետության անվտանգության տեսանկյունից: Այս մասին հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ռուհանին քննադատել է նաեւ Թուրքիային` կապված տարաշածրջանում առաջատար դիրքեր գրավելու չհիմնավորված հավակնությունների հետ: Հայաստանի հարցում որեւէ հայտարարություն կամ կոչ չի արվել»,-ընդգծել է փորձագետը: Ոսկանյանի համոզմամբ` հայ-իրանական հարաբերությունները պայմանավորված չեն Իրանում նախագահների փոփոխությամբ, հարաբերությունները կայուն են, անընդհատ եւ դինամիկորեն զարգանում են: «Այլ կերպ ասած` եթե հայ-իրանական հարաբերությունները ավելի չխորանան եւ չամրապնդվեն, ապա հաստատ չեն վատանա: Ամերիկա-իրանական հարաբերությունների հարաբերությունների հնարավոր կարգավորման ֆոնին էականորեն թուլացել է Ադրբեջանի դերը` որպես հակաիրանական քարոզչության պլատֆորմի, այսինքն` այդ տեսանկյունից Բաքուն կորցրել է Արեւմուտքի համար հետաքրքրությունը»,-ասել է Ոսկանյանը` հավելելով, որ դա կարող է նպաստել ադրբեջանա-իսրայելական համագործակցության խորացմանը:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանա-իրանական հարաբերությունները մոտ ապագայում բարելավման հեռանկարներ չունեն: «Դա պայմանավորված է մի քանի նախապայմաններով` Բաքվում հակաիրանական տրամադրության առկայություն, Իրանի հյուսիս-արեւմտյան տարածքների նկատմամբ Ադրբեջանի անիմաստ հավակնությունները, Իսրայելի հետ բազմակողմանի համագործակցությունը: Էկոնոմիկայում եւս Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես էներգակիրների շուկայի խոշոր խաղացողի, անորոշ է մնում նաեւ Կասպից ծովի կարգավիճակը»,-ընդգծել է փորձագետը: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ խնդիրներն այնքան շատ են, որ հազիվ թե որեւ նախագահ կկարողանա լուծել դրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ