News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի այցերը Բաքու եւ Երեւան հետաձգվել են՝ պետությունների ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այս մասին «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտություններ գծով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան: «Մեծ ուշադրություն հատկացնելով Ղարաբաղի հակամարտությանը՝ կարծում ենք, որ հարցը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակում», - ասել է դիվանագետը՝ նշելով, որ նոր ամսաթիվը համաձայնեցվում է:

Կոժարայի այցի հետաձգումը ուշագրավ է, քանի որ ինչ-որ աղբյուր ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նրա հետ հանդիպելու ժամանակ չեն գտել: Բացի այդ, այժմ ավարտին է մոտենում Ուկրաինայի նախագահության ժամկետը, արդյունքներն ամփոփելու ժամանակն է:

Միաժամանակ փորձագետները նշում են, որ մինչեւ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ավարտը ղարաբաղյան հակամարտությունում շարժ դժվար թե նկատվի: Մասնավորապես, Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Իգոր Սեմիվոլոսը կարծում է, որ Ուկրաինան տարեսկզբին չափազանց ամբիցիոզ ծրագրերի մասին հայտարարեց, որոնք մեկ տարում իրագործելը հնարավոր չէր:

Սպասվում է, որ այսօր-վաղը «մեծ ությակի» գագաթաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները ԼՂՀ հիմնախնդրի շուրջ համատեղ հայտարարություն կստորագրեն: Կիեւում կարծում են, որ փաստաթուղթը ազդակ կհանդիսանա կարգավորման համար, ինչից հետո կկայանա ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցը Բաքու եւ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ