News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 19-ի կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում:

Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը, այնինչ ԱԻՆ-ը նշել էր, որ հրդեհ է բռնկվել հենց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է եւ կանխվել է հրդեհի բռնկումը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ մարդկային եւ նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները:

Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են եւ գտնվում են ապահով վայրում»,-ասված է մշակույթի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ԱԻՆ-ի, հունիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 00.16-ին, մարվել՝ 00.34-ին:

Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ