News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ ս. թ. հունիսի 20-22-ին, Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի /ՄՀԽ/ հերթական՝ XXVIII նիստը: ՀՀ պատվիրակության կազմում նիստին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի ղեկավար Արա Խզմալյանը եւ «Արտ Էքսպո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հայկուհի Թաքսիլդարյանը:

Նիստի օրակարգում քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետություններում իրականացված եւ իրականացվելիք մշակութային միջոցառումները, առանձնակի կարեւորվելու է նաեւ Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների` ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի 2013 թ. նոյեմբերի նիստում ներկայացվելիք հաշվետվությունը: ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի XXVIII նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկման է դրվելու 2014 թվականը ԱՊՀ-ում «Զբոսաշրջության տարի» հայտարարելու մասին հայեցակարգը: Առանձնակի ուշադրություն է դարձվելու մինչեւ 2020 թ. ԱՊՀ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության շրջանակում իրականացվելիք 2014-2015 թթ ռազմավարական միջոցառումների ծրագրին:

ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի ոլորտի կազմակերպություններին «Բազային կազմակերպության» կարգավիճակ շնորհելու մասին կանոնակարգերի նախագծի քննարկման ընթացքում զեկույցով հանդես կգա Արա Խզմալյանը՝ կապված Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի՝ որպես մշակութային ժառանգության ոլորտում «Բազային կազմակերպություն» առաջադրվելու հետ: Նախատեսվում է նաեւ Հայկուհի Թաքսիլդարյանի համառոտ զեկույցը՝ ԱՊՀ երկրներում «Արտ Էքսպո» ամենամյա ցուցահանդեսային նախագծի կազմակերպման վերաբերյալ:

Նիստին ներկայացվելու են նաեւ «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2012-2013 թթ իրականացված միջոցառումները, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական Դելփյան խաղերի առկա վիճակը եւ հեռանկարները, ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի կողմից տրվող պատվոգրին կից կրծքանշանի մասին տեղեկույթը, «Համագործակցության հասակակիցներ» կինոալմանախի պատրաստման գործընթացը, ինչպես նաեւ՝ ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի հաջորդ՝ XXIX նիստի օրակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ