Շինարարության վրա աշխատող 38-ամյա Մարտիրոս Դեմիրճյանն ու 25-ամյա Սերգեյ Կրբաշյանը Սոչիի Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիականների կողմից խոշտանգումների են ենթարկվել` իրենց աշխատավարձը պահանջելու համար, տեղեկացնում է ««Кавказский узел»-ը:
Դեմիրճյանի կինը պատմել է, որ իր ամուսնուց եւ ազգականից բացի, շինարարական բրիգադում եղել է նաեւ Աբխազիայի երեք բնակիչ: Յուրաքանչյուրը պետք է ստանար 90 000 ռուբլի, սակայն նրանց վճարվել է ընդամենը 37 000 –ական: Ընդ որում, նրանց վարպետը սպառնացել է, որ եթե ավելին պահանջեն, ապա «ոստիկանությունում իր ծանոթների միջոցով նրանց վրա գողության մեղադրանք կկազմակերպի»:«Երեք շինարարները, որոնք տեղացի չէին, վախեցան եւ գնացին: Իսկ իմ ամուսինն ու եղբայրը չէին հավատում, որ նման բան հնարավոր է եւ պահանջում էին վճարել աշխատվարձը»,-պատմել է Լյուդմիլա Դեմիրճյանը` ավելացնելով, որ վարպետը հունիսի 12-ին նրանց առաջարկել է հանդիպել` վճարելու նպատակով, սակայն հանդիպման վայրում նրանց դիամավորել են օպերատիվ աշխատողները: Ոչինչ չպարզաբանելով` ոստիկանները նրանց տարել են Բլինովոյի ոստիկանական տեղամաս եւ ստիպել խոստովանել, թե գողություն են կատարել օլիմպիական օբյեկտից:
Ողջ գիշեր Մարտիրոս Դեմիրճյանը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Հասկանալով, որ խոստովանություն չեն կարող կորզել, նրանք նիգը մտցնել են հետանցքը: Չդիմանալով խոշտանգմանը` նա ստորագրել է դատարկ թուղթը: Ոստիկաններն էլ ասել են, որ գողության գործ ընդհանրապես չի լինի, եթե նրանք այլեւս գումար չպահանջեն:Նրան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, եւ հաջորդ օրը դատարանի ճանապարհին նա կորցրել է գիտակցությունը ու տեղափոխվել №4 հիվանադանոց:
Կրբաշյանի դեպքում գործը նիգին չի հասել, նրան նույնպես ծեծի են ենթարկել, եւ դատարանը տուգանել է 1000 ռուբլով` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար:
Հունիսի 12-ին եւ 13 –ին Բլինովոյի ոստիկանական տեղամասում գրանցվել են Դեմիրճյանի կոնջ երկու հայտարարությունները` №348032-ը ոստիկանների սադիստական գործողությունների եւ №348034 –ը` բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ: Ադլերի հետաքննչական բաժանմունքից հայտնել են, որ ստացվել է տուժող կողմի հայտարարությունը, որոնք փոխանցվել է քննիչ Արտեմ Սեմենեցին:
Հունիսի 16 –ին Սոչիի ՆԳՎ-ում կատարվածի մասին տեղեկություն չունեին: Ոչ շտապօգնության բժիշկները, ոչ №4 հիվանդանոցի աշխատակիցները ոչինչ չեն հայտնել իրավապահներին: Ավելի ուշ հարազատները տուն են տարել տղամարդուն:«Չորրորդ օրն է բժիշկներն ախտորոշումը չեն ասում: Ոչ մի բուժում չեն նշանակում: Ոստիկանությունից մինչեւ հիմա հարցաքննության համար չեն եկել: Բժշկական փորձաքննությունն անցկացնելու պահանջը մերժվել է այն հիմնավորմամբ, որ այն պետք է անցկացվեր գրանցման տեղում, այսինքն` Ադլերի շրջանում»,-պատմել է Լյուդմիլա Դեմիրճյանը:Տուժածների փաստաբանը բողոքներ է պատրաստում ոստիկանների եւ թիվ №4 հիվանդանոցի աշխատողների գործողությունների հետ կապված, քանի որ վերջիններս չեն կատարել իրենց անմիջական պարտավորությունները: