News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորելով Ի. Վոլինկինին ՀՀ-ում ՌԴ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելիս դեսպանը հնարավորինս կնպաստի բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ   համագործակցության ավանդույթների ձեւավորմանը եւ զարգացմանը:

Դեսպան Իվան Վոլինկինի խնդրանքով Արամ Հարությունյանը ներկայացրել է  ՀՀ բնապահպանության  նախարարության կառուցվածքը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները, ոլորտում իրականացվող եւ հեռանկարային ծրագրերը:

Կողմերը կարեւորել են միջազգային կառույցներում, մասնավորապես «Գլոբալ էկոլոգիական  հիմնադրամի» շրջանակներում բնապահպանական հարցերի շուրջ երկու երկրների համագործակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը նպաստելու է բնապահպանական խնդիրների լուծման գործում արդյունավետ փոխգործակցությանը:

Դեսպան Իվան Վոլինկինը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը համատեղ այց կազմակերպելու բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ