News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Առողջապահության ոլորտի հարգելի աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ձեր մարդասիրական աշխատանքը միշտ եղել ու մնում է հարգված ու պահանջված, որովհետեւ, հոգ տանելով մարդկանց առողջության մասին, դուք վերադարձնում եք ոչ միայն կյանքի ուրախությունները, այլեւ, շատ հաճախ, անգամ ապրելու հնարավորությունը: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, եւ պատահական չէ, որ առաջինը միմյանց հենց առողջություն ենք մաղթում:

Առողջապահական համակարգի ամրապնդումն ու ծառայություններն ավելի հասանելի դարձնելը մեր պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են: Համոզված եմ, որ մեր բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, նրանց նվիրվածությունն ու ուշադրությունը մարդկանց նկատմամբ ամուր հիմք կլինեն ոլորտում իրականացվող բարեփոխումների եւ նրա հետագա զարգացման համար:

Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ձեզ եւ ձեր հարազատներին մաղթում եմ երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ եւ իհարկե՝ առողջություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ