News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրանական ավելի քան 150 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվներ սառեցվել են Վրաստանում՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների համաձայն: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«Գործադիր իշխանությունը համագործակցում է դատական իշխանության հետ՝ Վրաստանում Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառման հարցում: Ներկայումս սառեցված են իրանական ավելի քան 150 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվներ»,-լրագրողներինհայտարարել է Ծուլուկիանին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ Իրանը կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից՝ Վրաստանում մասնավոր ընկերություններ ստեղծելու ճանապարհով: Պարբերականը նշել էր, որ այդ նպատակով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Վրաստանում 150 ընկերություններից կազմված ցանց է ստեղծել: Վրաստանի բանկային սեկտորը առավելապես օգտագործվում է պատժամիջոցներից խուսափելու համար, նշում է թերթը՝ վկայակոչելով իրանցի Ջավադ Գոլչինֆարին, ով օգնել է իր հայրենակցին Վրաստանում բիզնես նախաձեռնելու հարցում:

WSJ. Իրանը խուսափում է ամերիկյան պատժամիջոցներից Վրաստանի միջոցով

Վաշինգթոնին առավելապես անհանգստացնում է  երեք խոշոր գործարարների գործունեությունը, որոնք կասկածվում են Թեհրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ: Նրանք են Հուշան Հոսեյինփուրը, Փուրյա Նայեբին եւ Հուշան Ֆարսուդեհը:

Այս գործարարները FlyGeorgia ավիաընկերության հիմնադիրներն են, վերահսկում են JSC InvestBank բանկը, նաեւ էլի մի շարք խոշոր ակտիվներ ունեն Վրաստանում: Իրենք՝ գործարարները Թեհրանի հետ սերտ առնչությունները հերքում են, գրում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ