News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու փաստը:

Բժշկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցող դեսպանը NEWS.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել այդ լուրը, հրաժարվել է՝ վկայակոչելով միջոցառման կարեւորությունը. «Տեսեք, թե ինչ կարեւոր միջոցառման ենք մենք մասնակցում»:

Դիտարկմանը, թե ռազմական տեխնիկայի վաճառքը ոչ պակաս կարեւոր իրադարձություն է, Վոլինկինը հայտարարել է. «Այո, իհարկե, բայց ես հիմա չեմ մեկնաբանի դա... կմեկնաբանեմ հետո»:

Հարցին, թե այդ թեմայի հետ կապված մամուլի ասուլի՞ս կհրավիրի, եւ հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա մինչեւ այս ամսվա վերջ, դեսպանը պատասխանել է. «Մամուլի ասուլիս կլինի, բայց ամսվա վերջին ես շատ զբաղված եմ լինելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ