News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը ընդլայնելու է Հայաստանի հետ հարաբերությունները:

Պատասխանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակին` Իսլամական Հանրապետության առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը ընդլայնելու է Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում` հիմնվելով փոխըմբռնման, վստահության և փոխադարձ հարգանքի վրա, փոխանցում է Press TV-ն:

Հիշեցնենք, որ ռեֆորմատորմների ներկայացուցիչ Հասան Ռուհանին ընտրվել է Իրանի նախագահ` հունիսի 15-ին կայացած ընտրությունների արդյունքում: Վերջնական հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ քվեարկությանը մասնակցած 37 մլն ընտրողներից Ռուհանիի օգտին է քվեարկել 18,613 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ