News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովը որոշեց, որ ամեն տարի հունիսի 26-ին նշվի թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։

Այս տարվա կարգախոսն է. «Թող քո նոր թմրամիջոցը դառնա առողջ ապրելակերպը»:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում հաստատուն կամք արտահայտել թմրամիջոցների օգտագործման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ վստահեցնում է, որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, թմրամոլությամբ հիվանդ մարդկանց հասանելի եւ որակյալ բժշկական ծառայություններ տրամադրելու եւ թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործով:

Ներկայումս ՀՀ առողջապահական համակարգի նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է 4332 թմրամոլ, այդ թվում կաննաբինոիդների օգտագործման կապակցությամբ 2480 հոգի, օպիոիդների օգտագործման կապակցությամբ 1850 հոգի եւ 85 թունամոլ: Նրանցից 55-ը թմրամոլ, իսկ 11-ը թունամոլ կանայք են: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-ից 49-ը տարեկան են:

2012 թվականին ստացիոնար բուժում են ստացել 214 թմրամոլ եւ 3 թունամոլ:

Հունիսի 1-ի դրությամբ մեթադոնային փոխարինող բուժում են ստանում 213 հոգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ