Երեւանում, հուլիսի 1-ին, տեղի կունենա «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը` եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շնորհանդեսը:
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Նորվեգիայի կառավարության բարի կամքի արդյունքում ցուցաբերված ֆինանսական օժանդակության արդյունքում:
Ծրագրի նպատակն է` հայաստանյան բանտային համակարգը համապատասխանեցնել Եվրոպական բանտային կանոններին եւ Եվրոպայի խորհրդի այլ հանձնարարականներին, մասնավորապես` ԵԽ պրոբացիոն կանոններին, Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի չափորոշիչներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին: