News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է դառնալ ռուսական գազի ամենախոշոր ներմուծողը: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, մամուլի ասուլիսում նշել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Թուրքիան հետաքրքրված է մեր գազի գնման ծավալների մեծացմամբ, որի հիմնավորումը աջող պահանջմունքներն են եւ, հնարավոր է, այլ մատակարարների կողմից գազի մատակարարումների թերացումները: Ըստ մեր կանխատեսման՝ մոտ ժամանակներս գազի մատակարարումը Թուրքիա կարող է աճել 20 տոկոսով: Մոտակա հեռանկարում Թուրքիան կարող է դառնալ ռուսական գազի ամենախոշոր ներմուծողը՝ առաջ անցնելով Գերմանիայից»,-ասել է Միլլերը:

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան խնդրում է ռուսական գազի մատակարարումներն ավելացնել տարեկան 3 մլրդ խմ-ով, քանի որ բախվում է գազի սպառման ավելացման խնդրին: Այս առնչությամբ, Նովակն ասել է, որ անհրաժեշտ է մեծացնել գազատարի թողունակությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ չի բացառվում դեպի Թուրքիա «Երկնագույն հոսք» գազատարն ընդլայնելու հնարավորությունը՝ երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ