News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Անհասկանալի եւ տարօրինակ է գիտակցել այն փաստը, որ մի ժողովրդի համար Ստամբուլի Թաքսիմի հրապարակն իրենից արդեն անցյալի ոչնչացում է ներկայացնում: Այդ մասին նշվում է  «The New Yorker-ում հրապարակված Էմիլի Գրինհուսի հոդվածում:

Հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի անցյալի հետ կապված պատմական փաստերին եւ Թաքսիմի հրապարակի հետ կապին: Վերջերս Գեզի այգում ակտիվիստները գերեզմանոց էին ցուցադրել. «հայկական Սուրբ Հակոբ գերեզմանոց. 1551-1939. դուք մեզնից խլել եք մեր գերեզմանոցը, չեք վերցնի մեր այգին»:«Ստամբուլում շատ խիզախ մարդկանց հայտնի չէ, որ մի քանի դար առաջ այստեղ հուղարկավորվել են հայ համայնքի ներկայացուցիչները»,-գրում է  հեղինակը:«16-րդ դարում, Սուլեյման Հրաշալիի կառավարման տարիներին,  դավադիրների մի խումբ դիմել է սուլթանի խոհարար Մանուկ Կարասեֆերյանին` սուլթանի ընթրիքը թունավորելու համար: Խորհարարը նրան պատմել է դավադիրների ծրագրի մասին, եւ սուլթանը նրան իր ծառայությունն է առաջարկել: Կարասեֆերյանը տեղ է խնդրել հայկական գերեզմանոցի համար:

Այդպիսով Պանգալթին դարձել է Ստամբուլի ամենախոշոր ոչ քրիստոնյա գերեզմանոցը»:Գրինհաուսը հիշեցնում է, որ հայկական գույքն առգրավել է Հայոց ցեղասպանության ժամանակ,  եւ գերեզմանոցն էլ է  քանդվել է անցյալ դարի 30-ականներին: Հենց այգու կողքին «DurDe» նախաձեռնությունը սգո արարողություն է կազմակերպել` նվիրված հայերի հիշատակին: Նրանք նաեւ ցանկանում են հուշարձան դնել Գեզի այգում, բայց նրանց խանգարում են ազգայնականները: «Բոլոր քաղաքական ուժերը միմյանց սպանում են այնքան ժամանակ, քանի դեռ գործը չի հասնում հայերին: Այդ հարցում նրանք միշտ հասնում են փոխզիջման»,- «Le Monde»-ին տված հարցազրույցում ասել է նախաձեռնության ներկայացուցիչ Չինգիզ Ալգանը:«Նրանք, ովքեր այսօրվա բարդ իրավիճակում բողոքում են Էրդողանի դեմ, ցանկանում են ազատություն զգալ եւ հարգել իրենց անցյալը, լինելով ազատ արցունքաբեր գազից, արյունահեղությունից, ժխտումից: Նրանք միայնակ չեն»,-եզրափակել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ