News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի իրավասու մարմինների միջեւ ուղիղ կապի բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք տեղեկություն ստանալ անհայտ կորածների մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում Անհայտ կորածների հիշատակի օրն է։

Նախարարը նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են. «Ցավոք, արդյունքներն այնքան էլ տպավորիչ չեն, քանի որ միայն միջազգային կառույցների օգնությամբ ենք փորձում կապ հաստատել ադրբեջանական կողմի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի իրավասու մարմինների միջեւ ուղիղ կապի բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք տեղեկություն ստանալ անհայտ կորածների մասին»։

Սեյրան Օհանյանը նաեւ հավելել է, որ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովում տարեկան երկու անգամ  համապատասխան աշխատանք է տարվում. «Մեզ համար կարեւոր է իմանալ նրանց ճակատագիրը։ Բայց նաեւ կարեւոր է, որպեսզի անհայտ կորածների հարազատների խնդիրները մնան Հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, զինվորականների  ուշադրության կենտրոնում»։

Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից անհայտ կորածների ընդհանուր թիվը հազարի է հասնում։

Լուսանկարը Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ