News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են եւ մեզ համար ընդունելի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հունիսի 30-ին Գյումրի կատարած այցի ժամանակ անդրադառնալով «ԴիջիԹեք» գործարար համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի այն հայտարարությանը, որ կառավարությունները պետք է հնարավորինս քիչ միջամտեն ՏՏ ոլորտին, եւ ոլորտը պետք է ինքնուրույն ընտրի զարգացման ուղին:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, որովհետեւ նա շահագրգիռ ձեւով օժանդակում է մեզ` առաջ տանելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը: Մենք դեսպանի հետ Սիլիկոնային հովտում էինք, եւ նա կիսվում էր դահլիճի հետ իր տպավորություններով եւ դասերով, որ միասին քաղել էինք Սիլիկոնային հովտում: Դեսպանի դիտարկումները տեղին են եւ մեզ համար ընդունելի: Դա վերաբերում էր այն փուլին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվում են ինստիտուցիոնալ հիմքեր, եւ ապագայում այդ մրցակցության մեջ կառավարությունները պետք է դերակատարում չունենան, որպեսզի շուկան ինքը խթաններ ստեղծի զարգացումների համար: Դրանք այն դասերն էին, որ դեսպանի հետ բերել էինք Երեւան: Ցավոք, պետք է նշենք, որ երեւի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել եւ փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ: Նա ընդհանրական դատողություններ էր անում, որոնց հետ ես ամբողջովին համաձայն եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ