News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ կապիտալ շինարարության ոլորտը մեր տնտեսության ամենամեծ հատվածներից է եւ հանդիսանում է նրա շարժիչ ուժերից մեկը: Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարի բնութագրմամբ, անհրաժեշտ է ավելի խստապահանջ մոտեցում ցուցաբերել կատարվող աշխատանքների որակի, ժամանակացույցի եւ աշխատավարձերի վճարման ժամկետների պահպանմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գործընթացը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, առաջատար շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ