News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Միասնական Ջավախք» շարժումը գլխավորող Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին, Վրաստանի ՔՕ-ի 239 հոդվածով (խուլիգանություն) մեղադրանք են ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վահագն Չախալյանը:

Ըստ նրա` դատարանի վճռով Արմեն Չախալյանին կալանավորել էին երկու ամսով: «Պաշտպանությունը միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակելու համար, սակայն միջնորդությունը մերժվել էր,  քանի որ Արմենը հրաժարվել էր համագործակցել քննության հետ եւ իր մեղքը չէր ընդունել: Սակայն օրենքով նախատեսված չէ, որ մարդուն գրավի դիմաց չազատեն` քննության հետ համագործակցությունը մերժելու համար: Ինչպես կարող է մարդը խոստովանել մեղքը, երբ անօրինական ոչինչ չի արել»: Չախալյանը նաեւ նշել է, որ կատարվածում քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ 50 ձերբակալվածներից միայն իր եղբայրն է կալանավորվել:

 NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 28-ի երեկոյան Ջավախքում երկու երիտասարդ հայերի միջեւ վեճ էր ծագել, որին այնուհետեւ խառնվել էին 150-160 մարդ: Վեճի մասնակիցները զանգել էին Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայերի շրջանում հեղինակություն վայելող Արմեն Չախալյանին եւ խնդրել գալ եւ լուծել հարցը: Երբ Չախալյանը եկել էր, ոստիկանությունն արդեն տեղում էր եղել: Նրան կալանավորել էին մի քանի տասնյակ երիտասարդների հետ եւ տարել Ախալցխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ