News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, hուլիսի 12-ին անցկացրել է Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին բացի հայ դատավորներից՝ մասնակցել են երկու դաշնային շրջանային դատավորներ Միացյալ Նահանգներից եւ ներկայացուցիչներ Հայաստանի գործարար համայնքից:

Համաժողովի նախորդ օրը՝ հուլիսի 11-ին, «Ի-Դի-Էմ-Սի»-ն եւ ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրել են մտադրությունների հուշագիր, որը կարեւորում է Հայաստանում ՎԱԿ համակարգը զարգացնելու շուրջ կողմերի փոխգործակցությունը ՝ հայաստանյան բիզնեսներին եւ սպառողներին առաջարկելով այլընտրանք ավանդական դատական գործընթացներին:

Համաժողովի նպատակն էր Հայաստանում ՎԱԿ համակարգի բարեփոխումները քննարկել որպես գործարար միջավայրի բարելավման բաղկացուցիչ մաս, ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան փորձը եւ կազմակերպել արբիտրաժի ու դատական միջնորդության դատախաղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը եւ Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն իրենց ելույթներում ընդգծել են ՎԱԿ համակարգի առավելությունները երկրի տնտեսության, տնտեսվարողների եւ սպառողների համար: ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը եւ ԱՄՆ շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսն ու Ռոբերտ Լասնիկը ներկայացրել են ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Համաժողովի մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու նաեւ ամերիկացի փաստաբան եւ արբիտր/միջնորդ Թոմաս Մարգիոտիին, որը ներկայացրել է արբիտրաժի եւ միջնորդության գործնական ուղեցույցը եւ մեկնաբանել է արբիտրաժի եւ միջնորդության դատախաղը:

2013թ. հուլիսից մինչեւ 2014թ. դեկտեմբերը նախարարությունը, համագործակցելով «Ի-Դի-Էմ-Սի»-ի հետ, կիրականացնի մի շարք գործողություններ, այդ թվում՝ օրենքների նախագծերի մշակում, հանրային լսումներ եւ միջոցառումներ՝ ուղղված գործարար համայնքում ՎԱԿ համակարգի մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը եւ վստահության ամրապնդմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ