News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը  որոշ կրճատումներով ներկայացնում է «NOW Lebanon» -ի մեկնաբան Մայքլ Վայսի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկյան  «The Atlantic» ամսագրում.

Քիչ իրադարձություններ են այնպես լավ արտացոլում, թե ուր են հասել կովկասյան դիկտատուրաները ԽՍՀՄ-ի մռայլ օրերից, ինչպես Ադրբեջանի կառավարող ընտանիքի հեքիաթային հարուստ 15-ամյա ժառանգը:

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին` Հեյդար Ալիեւն ընդամենը 11 տարեկան էր,  44 մլն դոլարով արդեն շքեղ  առանձնատուն էր ձեռք բերել Պալմա Ջումեյրա կղզում: «The Washington Post»-ից Էնդրյու Հիգինսի խոսքով, ով բացահայտել էր այդ պատմությունը 2010 թ-ին,  44 մլն դոլարը  «Ադրբեջանի միջին քաղաքացու մոտավորապես 10 000 տարվա աշխատավարձն է»:

Սակայն երիտասարդ Հեյդարն ընտանիքի միակ անդամ չէ, ով զբաղվում է սեփականության սպեկուլյացիայով Պարսից ծոցում: Նախագահ Ալիեւի երկու ավագ դուստրերը` Լեյլան եւ Արզուն, նույնպես հիշատակվում են Դուբայի Հողային դեպարտամենտի ռեգիստրում որպես սեփականատերեր: Ալիեւների երեք երեխաները միասին 75 մլն դոլար են ներդրել Դուբայում անշարժ գույք ձեռք բերելու համար, ինչը, իհարկե, տպավորիչ է, եթե հաշվի առնվի, որ նրանց հոր պաշտոնական տարեկան եկամուտը, որպես պետական ծառայող, կազմում է ընդամենը 228 հազ. դոլար:

Ալիեւի որդին, ով ներկայումս 15  տարեկան է, եւ ով, հավանաբար, լինելու է Ադրբեջանի քաղաքական դինաստիայի ժառանգորդը, որպես կողմնակի աշխատանք  զբաղվել է նաեւ բանկային գործով` դատելով կորպորատիվ փաստաթղթերից, որոնք ստացել եմ: Ըստ այդ փաստաթղթերի` նա վերահսկում է մայր ընկերությունը, որը օֆշորային դուստր ընկերության միջոցով տիրապետում է ռուսական ВТБ բանկի  ադրբեջանական մասնաճյուղի գրեթե կեսը: Կասեք, որ  դրանում ոչ մի վատ բան չկա, շատ էլ լավ գաղափար է` պատանուն վարկային ոլորտի հիմնարար կրթություն տալ` հաշվի առնելով բոլոր գլոբալ մեքենայությունները, սակայն կա երկու խնդիր:

Առաջինն այն է, որ ВТБ-ն, որը Ռուսաստանում մեծությամբ երկրորդ բանկն է  եւ 75 տոկոսով պատկանում է Ռուսաստանի կառավարությանը, նաեւ  համարվում է առեւտրային եւ ներդրումային բաժանմունքներով աշխարհում ամենաարագ աճող ֆինանսական հաստատությունը` աշխարհի 19  երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում: Բանկը մեղադրվում է  նրանում, որ հանդես է գալիս որպես միջոց` իր ղեկավարների հարստացման եւ Կրեմլի «տնտեսական դիվանագիտություն» համար` ուղիղ ներդրումներ ներգրավելով Ռուսաստան` պուտինյան «Լեման Բրազերս»:

Երկրորդ խնդիրն այն է, որ այս տարվա մայիսին Ադրբեջանի ազգային բարեկեցություն հիմնադրամը 500 մլն դոլար է ներդրել «ВТБ» բաժնետոմսերի կրկնակի տեղաբաշխման համար: Դրան միացել են Կատարի եւ Նորվեգիայի հիմնադրամները, եւ բոլորը միասին խժռել ВТБ-ի կրկնակի տեղաբաշխման բաժնետոմսերի 55 տոկոսը:

Ինչեւէ, լավ է, որ պատանի Հեյդարը մեծ փորձ ունի անշարժ գույքի ոլորտում, հակառակ դեպում, նրա հոր ռեժիմը, հնարավոր է,  հրաժարվեր փոքրիկին պատկանող բանկում կես միլիարդ դնելու հեռանկարից:

Այսպիսիով, Ադրբեջանի նորագույն պատմության մեջ կա երկու հայտնի Հեյդար Ալիեւ: Առաջինը` ՊԱԿ-ի ղեկավարը, ով դարձավ խորհրդային ինքնավար ռեգիոնի կոմունիստ ղեկավար: Ավագ Հեյդարին հաջորդեց նրա որդի Իլհամը, որի «ընտրությունները» 2003թ-ին  «Human Rights Watch»-ի կողմից բնութագրվել էին որպես «բյուրոկրատական միջամտության եւ ընդդիմության քաղաքական ահաբեկման պտուղ, ինչն անհնար էր դարձնում ազատ եւ արդար նախընտրական արշավը»:

Ահա թե ինչպես է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը նկարագրել Իլհամ Ալիեւին 2009 թ-ին. «Նախագահ Ալիեւը բացարձակապես տարբեր մոտեցումներ է կիրառում արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ: Նրա արտաքին քաղաքականությունը պրագմատիկ է, զուսպ, Արեւմուտքի հետ ինտեգրացի օգտակար շեղումով, սակայն տանը նրա քաղաքականությունը դառնում է  ավելի ավտորիտար եւ թշնամական` քաղաքական այլ հայացքների նկատմամբ: Մոտեցումների այս տարբերությունը, նրա հոր ամենուր շարունակվող գոյությամբ, հանգեցրել է նրան, որ որոշ դիտորդներ Ալիեւներին համեմատում  են «Կնքահայրը» ֆիլմից «Կորլեոնեի» հետ, իսկ  ներկայիս  նախագահը բնութագրվում է որպես «Մայքլի» եւ «Սոնիի» խառնուրդ: Ցանկացած պարագայում դա բարդացնում է  Բաքվի նկատմամբ մեր մոտեցումը  եւ անհաջող հետեւանք ունենում. այն, ինչ պետք է լիներ ռազմավարական  նշանակության հարաբերություն, վերածվում է ԱՄՆ-ի արժեքների եւ շահերի միջեւ ընտրության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ