News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եթե օտարագիր հայ գրողներից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչեւ 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին եւ գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք եւս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Ծաղկաձորում, Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համաժողովը կազմակերպվել էր հուլիսի 11-15-ին ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ եւ կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը:

Ողջունելով մասնակից գրողներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարեւորել է օտարագիր գրողների դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում եւ օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա: Այնուհետեւ համաժողովի մասնակից գրողները մասնակցել են «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգեւատրել է ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող  Փիթեր Սուրյանին եւ Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:

Նախարարը «Արի տուն» ծրագրի մասնակից պատանիներին եւ աղջիկներին կոչ է արել օրինակ վերցնել օտար ափերում ապաստանած, բայց իրենց հայեցի դիմագիծը չկորցրած ավելի տարիքով գրողներից, բանաստեղծներից:

Համաժողովի մասնակիցները նաեւ ծանոթացել են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայության հետ տարվող աշխատանքներին:

Անվանի ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ իմ հայ ժողովրդին, որ միշտ ազնիվ է եղել իմ հանդեպ: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, բայց վերջին սերն իմ Հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ այն, ինչ տեսա այսօր, պարզապես հիասքանչ  է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ