News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բելառուսի Գոմելի շրջանում գտնվող «Փրկարար» ճամբարում հուլիսի 15-26-ը տեղի ԱԻ նախարարությունն անցկացնում է պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթը, որին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների պատանեկան թիմը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ եւ խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջեւ:

Հավաքի ընթացքում թիմերը կմասնակցեն մրցութային մարզական եւ մշակութային տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ կներկայացնեն իրենց երկիրն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցները:

Այս տարի հավաքին մասնակցում է 15 երկրի փրկարարական ջոկատ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա, ԱՄՆ, Ղազախստան, Ղըրղըզստան, Լատվիա, Լիտվա, Սերբիա, Լեհաստան, Հարավային Կորեա, Տաիջիկստան, Ադրբեջան)։

Հավաքի փակումից հետո բոլոր մասնակից թիմերը հրավիրված են մասնակցելու Բելառուսի հրշեջ ծառայության հիմնադրման 160-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին, Մինսկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ